Bankomat

ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել դեսպան Դըկոտինյիի ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում

Լուրեր | 2026/07/28 18:02

ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել դեսպան Դըկոտինյիի ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում

ԱԽ քարտուղարը կարևորել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության ամրապնդումը

Հուլիսի 28-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել դեսպան Օլիվիե Դըկոտինյիի անձնական ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնման գործում։

Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել վերջին տարիների սերտ համագործակցության և ցուցաբերված աջակցության համար։ Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակական խորացումը։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ