Bankomat

Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել

Լուրեր | 2026/07/27 08:02

Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել

Ավանում և Դավթաշենում իրականացվել են միջոցառումներ ապօրինի առևտրի դեմ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում կազմակերպված միջոցառումների արդյունքում՝ ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առևտրի իրականացման համար կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ կազմակերպելով առգրավման գործընթաց։

Մասնավորապես, Ավան վարչական շրջանում մոտ 3 տոննա 200 կգ տարբեր ապրանքատեսականի, ինչպես նաև թվով 300 ծաղիկ, իսկ Դավթաշեն վարչական շրջանում մոտ 3 տոննա 600 կգ ապրանքատեսականի։ Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ