Bankomat

Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր

Լուրեր | 2026/07/14 15:05

Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր

Աշխատաժողովը կենտրոնացել է ADEL հարթակի ներդրման և զարգացման ուղղությունների վրա

Հուլիսի 13-16-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «ADEL տվյալների փոխանակման շերտ․ ընթացիկ կարգավիճակ և հետագա քայլեր» թեմայով աշխատաժողով, որի նպատակն էր ներկայացնել Հայաստանի պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման և թվային փոխգործելիության միջավայրի զարգացման ընթացիկ արդյունքները:

ADEL (Armenian Data Exchange Layer) հարթակը ապահովում է պետական տեղեկատվական համակարգերի միջև տվյալների անվտանգ, ստանդարտացված և փոխգործունակ փոխանակումը, հիմնված է X-Road տեխնոլոգիայի վրա:

Աշխատաժողովին մասնակցել են պետական կառավարման համակարգի, տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ոլորտի ներկայացուցիչներ:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ