«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, ավագանու անդամ Առուշ Առուշանյանի 2025 թվականի հայտարարագրերը ցույց են տալիս, թե ինչպես են տարիների ընթացքում փոխվել նրա գույքն ու դրամական միջոցները:
2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա ունի 4 անշարժ գույք, այդ թվում՝ մեկ արտադրական նշանակության շինություն, մեկ պետական գրանցում չստացած շինություն և երկու հողամաս: Տարվա ընթացքում նա նոր գույք չի ձեռք բերել:
Նրա տրանսպորտային միջոցների շարքում է 2016 թվականի ZIL բեռնատար ավտոմեքենան, ինչպես նաև 2022 թվականի MERCEDES-BENZ, որի տիրապետումը նա ունեցել է 90 օր:
Բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբին եղել է 95,498.5 դրամ, իսկ տարվա վերջում՝ 134,789 դրամ: Կանխիկ միջոցները չեն փոփոխվել՝ 210 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո:
2025 թվականին նրա եկամուտը կազմել է 2,771,933 դրամ, որը ստացել է որպես աշխատավարձ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմից:
Առուշ Առուշանյանը շարունակում է ունենալ «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, որը հավատարմագրային կառավարման է հանձնվել:
Աղբյուր՝ lurer.com
