Bankomat

Արթուր Նազարյանն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ

Լուրեր | 2026/07/30 03:01

Արթուր Նազարյանն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ

Արթուր Նազարյանը ներկայացրել է հայկական բասկետբոլի զարգացման իր տեսլականը

Հուլիսի 29-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում ֆեդերացիայի պատվիրակները միաձայն ընտրեցին Արթուր Նազարյանին՝ որպես Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ժողովին մասնակցեցին ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը, որոնք բաց քվեարկությամբ միաձայն հաստատեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկման կարգը։

Օրակարգի առաջին հարցը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր։ Պատվիրակները լսեցին նախագահի թեկնածու Արթուր Նազարյանի ելույթը, որի ընթացքում նա ներկայացրեց հայկական բասկետբոլի զարգացման իր տեսլականը, առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։ Այնուհետև նա պատասխանեց պատվիրակների հարցերին, որից հետո անցկացվեց բաց քվեարկություն։ Քվեարկության արդյունքում Արթուր Նազարյանը միաձայն ընտրվեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ