Bankomat

Արման Խոջոյանը մասնակցել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական առաջնահերթությունների և գործողությունների պլանավորմանը նվիրված աշխատաժողովին

Լուրեր | 2026/07/31 03:02

Արման Խոջոյանը մասնակցել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական առաջնահերթությունների և գործողությունների պլանավորմանը նվիրված աշխատաժողովին

Աշխատաժողովը նվիրված էր գյուղատնտեսության զարգացման ռազմավարական առաջնահերթություններին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 21-ին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին, որը նվիրված էր գյուղատնտեսության ոլորտի զարգացման առաջիկա երեք տարիների ռազմավարական առաջնահերթություններին և գործողությունների պլանավորմանը:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստան–ՄԱԿ 2026–2030 թվականների կայուն զարգացման համագործակցության շրջանակը, ինչպես նաև ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի 2026–2030 թվականների ռազմավարական փաստաթղթերի հիմնական ուղղությունները:

Կարևորվել է համագործակցության շարունակական զարգացումը՝ Հայաստանում նորարար, կայուն և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսության խթանման նպատակով:

Ընդգծվել է մրցունակ և ներառական գյուղատնտեսական համակարգի ձևավորման կարևորությունը, որը կնպաստի երկրի պարենային անվտանգության ամրապնդմանը և գյուղական բնակավայրերի կայուն զարգացմանը:

Աշխատաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերի 18–30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և դրա շրջանակում նախատեսվող՝ կենսաբազմազանության և գյուղատնտեսության թեմային նվիրված միջոցառմանը:

Աղբյուր՝ mineconomy.am

Տարածել

Կարդացեք նաեվ