ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի։ Արդշինբանկը ճանաչվել է «Լավագույն բանկ» Հայաստանի համար 2026 թվականի Euromoney մրցանակների արդյունքներով, կրկին հաստատելով իր առաջատար դիրքերը բանկային համակարգում։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Euromoney-ի գնահատմամբ, այս մրցանակը շնորհվել է Արդշինբանկին 2025 թվականին ձեռք բերված կայուն ֆինանսական արդյունքների, շարունակական վարկավորման աճի, թվային ծառայությունների զարգացման և հաճախորդների սպասարկման որակի բարձրացման համար:
Մրցանակի ժյուրին ընդգծել է, որ Արդշինբանկը կարողացել է արդյունավետորեն համատեղել ֆինանսական կայունությունը և տեխնոլոգիական նորարարությունները, ապահովելով զգալի արդյունքներ մանրածախ, կորպորատիվ և ՄՍԲ բանկինգի ոլորտներում:
2025 թվականին Արդշինբանկի վարկային պորտֆելը աճել է 30.3%-ով, իսկ հաճախորդների թիվը գերազանցել է 580 հազար, ինչը ցույց է տալիս բանկի կայուն աճն ու հաճախորդների շարունակվող վստահությունը:
«Այս մրցանակը մեզ համար կարևոր գնահատական է ոչ միայն ֆինանսական արդյունքների, այլև այն ռազմավարության, որը մենք հետևողականորեն իրականացնում ենք՝ ստեղծելով ժամանակակից, տեխնոլոգիական և հաճախորդամետ բանկային ծառայությունների համակարգ։ Սա մեր թիմի աշխատանքի, հաճախորդների վստահության և գործընկերների արդյունավետ համագործակցության արդյունքն է։ Մենք շարունակելու ենք ներդրումներ անել նորարարություններում, թվային լուծումներում և ծառայությունների որակի բարձրացման գործում, ստեղծելով ավելի մեծ արժեք մեր հաճախորդների, Հայաստանի տնտեսության և երկրի ֆինանսական համակարգի համար», - նշել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:
Euromoney մրցանակները համարվում են աշխարհի ֆինանսական ոլորտի ամենահարգված մրցանակներից մեկը։ Ամեն տարի գնահատվում են առաջատար ֆինանսական հաստատությունների գործունեությունը՝ հաշվի առնելով ֆինանսական արդյունքները, ռազմավարական զարգացումը, նորարարությունները, թվային փոխակերպումը, կորպորատիվ կառավարումը և հաճախորդների սպասարկման որակը:
Արդշինբանկը նաև 2020 և 2023 թվականներին ստացել է Euromoney «Լավագույն բանկ» մրցանակը։ 2026 թվականի այս ճանաչումը կրկին հաստատում է Արդշինբանկի առաջատար դիրքերը, արտացոլելով բանկի երկարաժամկետ զարգացման ռազմավարության արդյունավետությունը և նրա անփոփոխ ձգտումը կատարելության:
Բանկի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:
Աղբյուր՝ newsarmenia.am
