Bankomat

Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Euromoney Awards for Excellence 2026-ի վարկանիշով

Լուրեր | 2026/07/23 12:40

Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Euromoney Awards for Excellence 2026-ի վարկանիշով

Արդշինբանկը կրկին հաստատել է իր առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում

Արդշինբանկը ճանաչվել է «Լավագույն բանկ» Հայաստանի համար 2026 թվականի Euromoney Awards for Excellence մրցանակաբաշխության արդյունքում, ինչը կրկին հաստատում է նրա առաջատար դիրքերը բանկային համակարգում:

Այս մրցանակը շնորհվել է Արդշինբանկին 2025 թվականին կայացած կայուն ֆինանսական արդյունքների համար, որոնք ներառում են շարունակական վարկավորման աճ, թվային ծառայությունների զարգացում և հաճախորդների սպասարկման որակի բարձրացում:

Euromoney-ի ժյուրին ընդգծել է, որ Արդշինբանկը արդյունավետ կերպով համադրել է ֆինանսական կայունությունը և տեխնոլոգիական նորարարությունները, ապահովելով զգալի արդյունքներ մանրածախ, կորպորատիվ և ՄՍԲ բանկինգի ոլորտներում:

2025 թվականին Արդշինբանկի վարկային պորտֆելը աճել է 30.3%-ով, իսկ հաճախորդների թիվը գերազանցել է 580 հազար, ինչը ցույց է տալիս բանկի կայուն աճն ու հաճախորդների շարունակական վստահությունը:

«Այս մրցանակը մեզ համար կարևոր գնահատական է ոչ միայն ֆինանսական արդյունքներին, այլև այն ռազմավարությանը, որը մենք հետևողականորեն իրականացնում ենք՝ ստեղծելով ժամանակակից, տեխնոլոգիական և հաճախորդակենտրոն բանկային ծառայությունների համակարգ: Սա մեր թիմի աշխատանքի, հաճախորդների վստահության և գործընկերների արդյունավետ համագործակցության արդյունք է: Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել նորարարությունների, թվային լուծումների և ծառայությունների որակի բարձրացման մեջ՝ ստեղծելով ավելի մեծ արժեք մեր հաճախորդների, Հայաստանի տնտեսության և երկրի ֆինանսական համակարգի համար», - նշել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Euromoney Awards for Excellence մրցանակը համարվում է աշխարհի ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը: Ամեն տարի գնահատվում են աշխարհի առաջատար ֆինանսական հաստատությունների գործունեությունը՝ հաշվի առնելով ֆինանսական արդյունքները, ռազմավարական զարգացումը, նորարարությունները, թվային փոխակերպումը, կորպորատիվ կառավարումը և հաճախորդների սպասարկման որակը:

Արդշինբանկը նաև 2020 և 2023 թվականներին արժանացել է Euromoney «Լավագույն բանկ» մրցանակին: 2026 թվականի այս ճանաչումը կրկին հաստատում է Արդշինբանկի առաջատար դիրքերը, արտահայտելով բանկի երկարաժամկետ զարգացման ռազմավարության արդյունավետությունը և նրա անփոփոխ ձգտումը կատարելության:

Բանկի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ