Bankomat

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ

Լուրեր | 2026/08/03 23:02

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ

Արարատի մարզում պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով վերականգնվել է գումար

2026 թվականի 1-ին կիսամյակում Արարատի մարզում պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերականգնվել է 70 միլիոն 626 հազար դրամ: Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 51 միլիոն 930 հազար դրամ:

Մասնավորապես, 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, դատախազական ներգործության արդյունքում, Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 1280 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև Այգի 6 հասցեում գտնվող 2100 քմ մակերեսով հողամասը:

Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը՝ 7 միլիոն 455 հազար դրամ է:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ