Bankomat

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը

Լուրեր | 2026/07/31 03:02

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալը այցելել է գործարան

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այսօր այցելել է Արարատի ցեմենտի գործարան և տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Շրջայցի ընթացքում նրան ուղեկցել է գործարանի գլխավոր տնօրենը։ Էդգար Զաքարյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցելու գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտների լուծմանը։ Անդրադառնալով գործարանի աշխատանքի վերականգնման ընթացքին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արտադրական գործընթացի անխափան և անընդհատ պրոցեսը կարևոր է ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից։

Աղբյուր՝ mineconomy.am

Տարածել

Կարդացեք նաեվ