Դավիթ Գևորգյանը, ով նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ, իր նշանակման կապակցությամբ նշել է, որ գիտակցում է, թե որքան կարևոր և պատասխանատու աշխատանք է իրեն սպասվում: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին վստահության համար:
«Վստահաբար ջանք ու եռանդ չեմ խնայելու արդարացնելու բոլոր սպասելիքները: Ի գո՛րծ հանուն Հայաստանի Հանրապետության», - գրել է Գևորգյանը իր սոցիալական ցանցի էջում:
Աղբյուր՝ www.1in.am
