Bankomat

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է

Լուրեր | 2026/07/25 15:02

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է

Արման Դավթյանը մեղադրվում է հարկեր չվճարելու մեջ

Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար, և դատարան կներկայացնեն, հայտնում են Քննչական կոմիտեից:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար:

Կալանավորմանը զուգահեռ՝ Ծառուկյանի ձեռնարկությունները փակ են, ստուգումներ են, գույքագրումներ:

Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի կապարակնիքը նախորդ շաբաթ հեռացրել են, ըստ գործարանի ներկայացուցչի՝ հարկային մարմինն է ներսում ստուգումներ իրականացնում։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ