Bankomat

Առանց արդարության խաղաղություն չկա․ ԵՄ-ն պետք է օգտագործի իր քաղաքական ազդեցությունը

Լուրեր | 2026/07/15 00:03

Առանց արդարության խաղաղություն չկա․ ԵՄ-ն պետք է օգտագործի իր քաղաքական ազդեցությունը

Սիրանուշ Սահակյանը կոչ է անում ԵՄ-ին աջակցել հայ ռազմագերիների ազատմանը

«Առանց արդարության խաղաղություն չկա․ ԵՄ-ն պետք է օգտագործի իր քաղաքական ազդեցությունը»․ Սիրանուշ Սահակյան

Բրյուսելում, Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ընթացքում, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը չի ապահովում վստահորդների հետ գաղտնի հանդիպումների իրավունքը, ինչը միջազգային պարտավորություն է: Նա ընդգծել է, որ Ադրբեջանում պահվում են 20 հայ պատանդներ, որոնցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են:

«Նրանք պարզապես կալանավորված անձինք չեն, այլ օգտագործվում են որպես գործիք՝ Հայաստանի հետ հարաբերություններում»,- ասել է Սահակյանը:

Նա նաև նշել է, որ ԵՄ-ն պետք է պահանջի հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, քանի որ առանց արդարության հաստատման խաղաղություն լինել չի կարող:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ