Bankomat

Անուշիկ Ավետյանի գլխավորած պատվիրակությունը Իտալիայում աշխատանքային հանդիպումներ է անցկացրել

Լուրեր | 2026/07/31 20:01

Անուշիկ Ավետյանի գլխավորած պատվիրակությունը Իտալիայում աշխատանքային հանդիպումներ է անցկացրել

Հայկական արտադրանքի եվրոպական շուկաներ մուտքի խթանման նպատակով

Հուլիսի 20-21-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի գլխավորած պատվիրակությունը Իտալիայում անցկացրել է մի շարք աշխատանքային հանդիպումներ։ Հանդիպումներին մասնակցել են Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Հուլիսի 20-ին Վենետիկում պատվիրակությունը հանդիպել է ԿՈՆՖԱՊԻ Վենետիկի գործարարների միության ղեկավարության հետ։ Քննարկվել են Հայաստան–Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի եվրոպական շուկաներում առաջխաղացման, ինչպես նաև երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։

Հուլիսի 21-ին Հռոմում կայացած հանդիպումների ընթացքում Իտալիայի գյուղատնտեսության նախարարության, Fruitimprese ասոցիացիայի և Իտալիայի առևտրի գործակալության (ITA) ներկայացուցիչների հետ քննարկվել են ագրոպարենային ոլորտում համագործակցության, հայկական արտադրանքի իտալական շուկա մուտքի, միջազգային ցուցահանդեսներում ներկայացվածության և հայ-իտալական գործարար կապերի զարգացման հարցերը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ քննարկված նախաձեռնությունները գործնական փուլ տեղափոխելու նպատակով։

Աղբյուր՝ mineconomy.am

Տարածել

Կարդացեք նաեվ