Bankomat

ԱՆԻՖ և ՈՒզՆԻՖ. Հայաստանի ձախողումն ու Ուզբեկստանի հաջողությունը

Լուրեր | 2026/07/17 10:01

ԱՆԻՖ և ՈՒզՆԻՖ. Հայաստանի ձախողումն ու Ուզբեկստանի հաջողությունը

Հայաստանի և Ուզբեկստանի պետական հիմնադրամների համեմատություն

2026թ. մայիսի 13-ին Ուզբեկստանի ազգային ներդրումային հիմնադրամը՝ ՈւզՆԻՖ-ը, Լոնդոնի և Տաշքենդի ֆոնդային բորսաներում իրականացրեց ԱՊՀ տարածքում պետական ակտիվների տեղաբաշխման խոշորագույն գործարքներից մեկը: Կառավարությունը վաճառքի հանեց հիմնադրամի բաժնետոմսերի 31%՝ ներգրավելով ավելի քան $600 մլն:

ՈւզՆԻՖ-ի հաջողությունը համեմատության հետաքրքիր հիմք է ստեղծում Հայաստանի ազգային շահերի հիմնադրամի՝ ԱՆԻՖ-ի հետ: Երկու պետական կառույցներն էլ ստեղծվել էին ներդրումներ ներգրավելու և տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով, սակայն նրանց մանդատները, կառավարման համակարգերն ու վերահսկողության մեխանիզմները էապես տարբեր էին:

ՈւզՆԻՖ-ը մուտք գործեց միջազգային կապիտալի շուկա՝ ապահովելով զգալի մուտքեր պետական բյուջե, մինչդեռ ԱՆԻՖ-ը լուծարվեց՝ արձանագրելով պետական միջոցների հսկայական կորուստ:

ՈւզՆԻՖ-ի կառավարումը հանձնվել է ամերիկյան Franklin Templeton ներդրումային խմբին, որը ձևավորում հիմնադրամի ռազմավարությունը, իսկ ԱՆԻՖ-ում նման տարանջատում չկար:

Այսպիսով, ՈւզՆԻՖ-ը գործում է արտաքին վերահսկողության խիստ միջավայրում, մինչդեռ ԱՆԻՖ-ի գործունեության առնչությամբ հարուցվել էր քրեական վարույթ:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ