Bankomat

Անգլիայի բանկի ղեկավարը Մերձավոր Արևելքում էսկալացիան համարում է Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող վտանգ

Լուրեր | 2026/07/14 17:42

Անգլիայի բանկի ղեկավարը Մերձավոր Արևելքում էսկալացիան համարում է Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող վտանգ

Անգլիայի բանկի ղեկավար Էնդրյու Բեյլը խոսել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Մեծ Բրիտանիայի բանկային համակարգը շարունակում է մնալ կայուն, սակայն ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածների վերսկսումը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի ֆինանսական կայունության վրա, հայտարարել է Անգլիայի բանկի ղեկավար Էնդրյու Բեյլին:

Անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկը պահպանել էր հիմնական տոկոսադրույքն անփոփոխ, և այդ ժամանակ Բեյլին նշել էր, որ Մերձավոր Արևելքում պատերազմի հետ կապված ռիսկերը գտնվում են կարգավորողի կանխատեսումների ստորին սահմանի մոտ:

Այսօր Ֆինանսների նախարարության հանձնաժողովում ելույթ ունենալիս Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ պետք էր վերապահում անել, քանի որ իրավիճակը բնութագրվում է բարձր անկայունությամբ, և ձեռք բերված հրադադարի համաձայնությունը կարող է խախտվել:

Նրա խոսքով՝ վերջին օրերին խաղաղ բանակցությունների դադարեցումն ու հարվածների վերսկսումը ևս մեկ անգամ ընդգծում են ֆինանսական կայունության համար առկա ռիսկերը:

Էսկալացիայի նոր ալիքի ֆոնին նավթի գները բարձրացել են՝ հասնելով վերջին մեկ ամսվա առավելագույն մակարդակին, իսկ Մեծ Բրիտանիայի պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է մայիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշին:

Բացի այդ, ներդրողները մեծացրել են ընթացիկ տարվա ընթացքում Անգլիայի բանկի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման հավանականության գնահատականը:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ