Bankomat

Ամունդի-Ակբա․ կենսաթոշակային ֆոնդերը կրկին գրանցել են դրական եկամտաբերություն

Լուրեր | 2026/07/29 14:36

Ամունդի-Ակբա․ կենսաթոշակային ֆոնդերը կրկին գրանցել են դրական եկամտաբերություն

Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը 2026թ․ 2-րդ եռամսյակում

Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերը 2026թ․ 2-րդ եռամսյակում վերականգնվել են Մերձավոր Արևելքում հակամարտության արդյունքում գրանցված նվազագույն մակարդակներից և գրանցել են դրական եկամտաբերություն:

2026թ․-ի 2-րդ եռամսյակի համար եկամտաբերությունը* ֆոնդերում կազմել է՝

  • Հավասարակշռված (AMBAL) ֆոնդ` 5․2%,
  • Պահպանողական (AMCON) ֆոնդ՝ 4.3%,
  • Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդ` 1․5%:

Երեք ֆոնդերի ակտիվները 2026թ. հունիսի վերջի դրությամբ կազմել են ավելի քան 842.4 մլրդ դրամ, որից շուրջ 228 մլրդ․ դրամը` ակտիվների 27%-ը ձևավորվել է կառավարման արդյունքում:

Երկրորդ եռամսյակում Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածությունը պարբերաբար բարձրացնում էր շուկաների անկայունությունը։ Սակայն ԱՄՆ-Իրան հրադադարի շրջանակային համաձայնության և փոխըմբռնման հուշագրի (MoU) շուրջ հայտարարություններն որոշակիորեն մեղմել էին տարածաշրջանային էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները:

Արդյունքում էներգակիրների գները նվազել էին, իսկ ներդրողների տրամադրությունները բարելավվել, քանի որ թուլացել էին համաշխարհային էներգամատակարարման երկարատև խափանման շուրջ մտավախությունները:

Հրադադարի վերաբերյալ նորություններով պայմանավորված, ինչպես նաև արհեստական բանականության (AI) կապիտալ ծախսերի շուրջ լավատեսության վերականգնման պայմաններում՝ համաշխարհային բաժնետոմսերի շուկաներն աճել էին, ինչն իր հերթին մեծապես նպաստել էր Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի դրական եկամտաբերությանը:

Միաժամանակ պարտատոմսերի եկամտաբերությունների շարժը չափազանց սերտորեն հետևում էր էներգետիկ շուկաների զարգացումներին:

Տեղական ներդրումներից՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերը, ինչպես նաև ավանդները, դրական ազդեցություն են ունեցել բոլոր ֆոնդերի եկամտաբերության վրա:

Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերի եռամսյակային եկամտաբերությանն ու ներդրումներին ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ.

*Ֆոնդի եկամտաբերության ցուցանիշները ներառում են ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարները և ծախսերը:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ