Bankomat

ԱՄՆ-ն կոչ է անում պատրաստ լինել լքելու Մերձավոր Արևելքը

Լուրեր | 2026/08/01 21:01

ԱՄՆ-ն կոչ է անում պատրաստ լինել լքելու Մերձավոր Արևելքը

ԱՄՆ դեսպանատները զգուշացնում են քաղաքացիներին Մերձավոր Արևելքում մնալու վտանգների մասին

ԱՄՆ դեսպանատները Իսրայելում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում կոչ են արել իրենց քաղաքացիներին խուսափել տարածաշրջանով ուղևորություններից և պատրաստ լինել հեռանալու՝ Իրանի շուրջ իրավիճակի հնարավոր սրման պատճառով։

Դիվանագիտական առաքելություններում ընդգծել են, որ «բարձր լարվածության» ֆոնին անվտանգային միջավայրը մնում է բարդ ու անկանխատեսելի։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրանական ռեժիմն անկանխատեսելի է, ինչը վկայում են առանց նախազգուշացման կամ սադրանքի տարածաշրջանին հարվածելու վերջին որոշումները։

Բացի այդ, շեշտվել է Իրանի՝ հարվածների աշխարհագրությունը նախկինում չթիրախավորված գոտիների, օրինակ՝ Եգիպտոսի վրա ընդլայնելու ձգտման մասին։

Ամերիկյան դեսպանատների զգուշացումը հաջորդել է ԶԼՄ-ների հրապարակումներին այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է նախապատրաստել Իրանի ուղղությամբ հարվածների նոր շարք, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, կարող են սկսվել արդեն այս հանգստյան օրերին։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ