ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ սառեցվել է 130 միլիոն դոլարի թվային դրամապանակներ, որոնք կապված են Իրանի կենտրոնական բանկի հետ։ Այս մասին X հարթակում գրառման մեջ հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հանձնառու է խափանել և քայքայել Իրանի անօրինական ֆինանսական գործունեությունը, այդ թվում՝ թվային ակտիվների չարաշահումը: Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել Իրանի կենտրոնական բանկի հետ կապված բազմաթիվ դրամապանակների նկատմամբ, որի արդյունքում սառեցվել է ավելի քան 130 միլիոն դոլար», – նշել է Բեսենթը։
Այս որոշումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը չորրորդ օրն անընդմեջ հարվածներ են հասցրել Իրանին՝ միաժամանակ վերսկսելով իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներում ամերիկյան օբյեկտներին։
Աղբյուր՝ www.1in.am
