Bankomat

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ

Լուրեր | 2026/07/22 20:02

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ

Ռուբիոյի հայտարարությունը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառման ընթացքում

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում այլ երկրների հետ Հորմուզի նեղուցով բեռների տարանցման համար պաշտպանված միջանցքի կազմակերպման շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպումից հետո:

«Այո, մենք խոսում ենք այդ թեմայով, կան երկրներ, որոնք հետաքրքրություն են (հայտնում)։ Բայց նրանցից ոմանք տարբեր մոտեցումներ ունեն այն հարցում, թե ինչպես կարող են դա կազմակերպել. ինչ-որ մեկին անհրաժեշտ է միջազգային մանդատ միջազգային կազմակերպության անունից, իսկ մյուսին անհրաժեշտ է օրենսդրական գործընթաց անցնել», – ասել է Ռուբիոն լրագրողների հետ զրույցում:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ