Bankomat

ԱՄՆ-ն արգելել է չինական հումանոիդ ռոբոտների օգտագործումը

Լուրեր | 2026/08/01 05:01

ԱՄՆ-ն արգելել է չինական հումանոիդ ռոբոտների օգտագործումը

ԱՄՆ-ի Հաղորդակցության դաշնային հանձնաժողովը սահմանափակումներ է կիրառել

ԱՄՆ-ը ազգային անվտանգության նկատառումներով արգելել է Չինաստանում արտադրված հումանոիդ ռոբոտների օգտագործումը, որոնք գնահատվում են որպես ազգային անվտանգության համար «անընդունելի ռիսկ»։ Արգելքը վերաբերում է ոչ միայն հումանոիդ ռոբոտներին, այլև օտարերկրյա առաջադեմ ռոբոտատեխնիկական համակարգերին, այդ թվում՝ կենդանիների նմանակող ռոբոտներին:

ԱՄՆ իշխանությունների գնահատմամբ, նման սարքերը կարող են հավաքել մեծ ծավալի տվյալներ, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիների նկատմամբ վերահսկողության, օտարերկրյա հատուկ ծառայությունների հնարավորությունների ընդլայնման կամ հեռավար կառավարվող չարամիտ գործողությունների համար:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ