Bankomat

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Լուրեր | 2026/07/24 06:00

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

ԱՄՆ-ի ֆինանսավորումը կօգնի արագ արձագանքել մարդասիրական ճգնաժամերին

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ICRC) և Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային (IFRC)՝ աղետների արձագանքման և մարդասիրական օգնության տրամադրման նպատակով։

Հայտարարության մեջ նշվում է, որ հատկացվող ֆինանսավորման մոտ 133 միլիոն դոլարը կուղղվի ICRC-ի 2026 թվականի գլոբալ ծրագրին, իսկ 70 միլիոն դոլարը՝ IFRC-ին։ ԱՄՆ Պետդեպարտամենտը ընդգծել է, որ այս ֆինանսավորումը համապատասխանում է ԱՄՆ-ի նոր մոտեցմանը, որի նպատակն է ապահովել ավելի ճկուն և արագ արձագանքում միջազգային ճգնաժամերին։

IFRC-ն, որը միավորում է աշխարհի տարբեր երկրներում գործող Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունները, հաճախ առաջիններից է օգնություն ցուցաբերում աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում։ ԱՄՆ-ի ֆինանսավորումը կօգնի արագ ընդլայնել այդ կազմակերպությունների արձագանքման հնարավորությունները։

ICRC-ին տրամադրվող աջակցությունը նախատեսված է զինված հակամարտություններից տուժած բնակչությանը կենսական օգնություն տրամադրելու համար։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ