Bankomat

ԱՄՆ-ի՝ չիպերի արտադրության տեղայնացման պահանջները հարվածել են TSMC-ի շահութաբերությանը

Լուրեր | 2026/07/22 18:32

ԱՄՆ-ի՝ չիպերի արտադրության տեղայնացման պահանջները հարվածել են TSMC-ի շահութաբերությանը

Դոնալդ Թրամփի ճնշումը հանգեցնում է TSMC-ի ծախսերի աճի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումը՝ առաջատար կիսահաղորդիչների արտադրությունը ամերիկյան տարածք տեղափոխելու նպատակով, հանգեցնում է ծախսերի աճի և աշխարհի խոշորագույն չիպարտադրող TSMC-ի շահութաբերության նվազմանը: Այս մասին հայտնում է CNBC-ն:

Երկրորդ եռամսյակում TSMC-ի շահույթն աճել է 77.4%-ով, իսկ համախառն շահութաբերության մարժան կազմել է 67.7%։ Սակայն ընկերության ֆինանսական տնօրեն Ուենդել Հուանգը նշել է, որ արտասահմանյան ընդլայնումը բացասաբար է անդրադառնում ֆինանսական ցուցանիշների վրա։ Ակնկալվում է, որ առաջիկա մի քանի տարիներին նոր գործարանների գործարկման հետևանքով համախառն մարժայի նվազումը կկազմի 2-4%:

Morningstar-ի փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ում չիպերի արտադրությունը 20-50%-ով ավելի թանկ կարժենա, քան Թայվանում:

«Աճած ծախսերի զգալի մասը ստիպված կլինեն իրենց վրա վերցնել հաճախորդները», – հավելել են Gartner-ում՝ մատնանշելով TSMC-ի գերիշխող դիրքը շուկայում:

2025 թվականին իշխանության վերադառնալուց հետո Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է մաքսատուրքեր սահմանել այն ընկերություններին, որոնք իրենց պրոդուկտը չեն արտադրում ԱՄՆ-ում: Այս ֆոնին TSMC-ն հայտարարել է երկրում զարգացման համար 200 մլրդ դոլար հատկացնելու մասին, այդ թվում՝ առաջատար կիսահաղորդիչների արտադրության և փաթեթավորման ձեռնարկություններում վերջերս 100 մլրդ դոլարի ներդրման մասին:

Սպիտակ տան ներկայացուցիչներն ընդգծում են, որ կորպորացիաների կողմից կատարված տրիլիոնավոր դոլարների ներդրումներն ԱՄՆ-ի նոր առևտրատնտեսական քաղաքականության անմիջական արդյունքն են:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ