Ամերիաբանկն Investor’s Day-ի շրջանակում ամփոփել է ներդրումային կիսամյակն ու ներկայացրել MyInvest-ի նոր հնարավորություն, որը թույլ է տալիս կատարել ավտոմատացված ներդրումներ 5 անգամ ավելի փոքր միջնորդավճարով՝ 1 ԱՄՆ դոլար 5-ի փոխարեն:
MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որով հնարավոր է ձեռք բերել շուրջ 50 ֆինանսական շուկաների ավելի քան 70,000 արժեթուղթ՝ ներառյալ եվրոբոնդերը: Հարթակը պարբերաբար համալրվում է նոր գործիքներով՝ ներդրումային շուկան օգտատերերին առավել հասանելի ու հասկանալի դարձնելու համար:
Ի դեպ, MyInvest հարթակում գործում է նաև MyInvest Academy-ն, որն առաջին հայալեզու կրթական հարթակն է ներդրումների մասին և հասանելի է անմիջապես մոբայլ հավելվածում՝ անվճար: Այնպես որ, հետևեք MyInvest Academy-ին, բաց մի թողեք նաև ամենամսյա Investor’s Day-ը՝ ոլորտի միտումներին ու հնարավորություններին առավելագույնս ծանոթանալու համար:
Աղբյուր՝ b24.am
