Bankomat

Աէրոֆլոտը նոր թռիչք է բացում Կրասնոդարից Գյումրի

Լուրեր | 2026/08/02 12:01

Աէրոֆլոտը նոր թռիչք է բացում Կրասնոդարից Գյումրի

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ

Աէրոֆլոտ ավիաընկերությունը հայտարարում է, որ սկսում է նոր թռիչք Կրասնոդարից Գյումրի: Թռիչքները կիրականացվեն օգոստոսի 28-ից սկսած, շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Airbus A320 ինքնաթիռով:

Այս պահին, ըստ բիլետների վաճառքի ծառայությունների, այս ուղղությամբ ուղիղ թռիչքներ իրականացնում է միայն Աէրոֆլոտը, Գյումրին դառնալով ավիաընկերության 13-րդ ուղղությունը Կրասնոդարից:

Աէրոֆլոտը նաև իրականացնում է ուղիղ թռիչքներ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկ, Ուֆա, Երևան, Դուբայ, Ստամբուլ, ինչպես նաև Եգիպտոսի Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ:

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ