Bankomat

2026թ. հունվար-հունիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 310,787 դրամ

Լուրեր | 2026/07/31 20:11

2026թ. հունվար-հունիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 310,787 դրամ

2026թ. հունվար-հունիսին արձանագրվել է 5․5% աճ

2026թ. հունվար-հունիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 310,787 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5․5% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9․1%-ով և կազմել 241,454 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4․3%-ով և կազմել 337,174 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ