2026 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները 1․1 տրլն դրամ՝ մոտ 123․8 մլրդ դրամով ավելի հարկ են վճարել պետական բյուջե քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
2025 թվականի առաջին կիսամյակում առաջին հորիզոնականում էր «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը ՝ վճարած 53.4 մլրդ դրամով, այս տարի 41.7 մլրդ դրամով այն զբաղեցնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Վերջինս նախորդ տարի նույն ժամանակահատվածում վճարել էր ընդամենը 36 մլրդ դրամ:
Բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը այս տարի երկրորդն է՝ վճարած մոտ 38․2 մլրդ դրամով, որը նախորդ տարվա համեմատ ավել է 5․2 մլրդ դրամով:
Երրորդ հորիզոնականում «Արդշինբանկ»-ն է՝ 33․6 մլրդ դրամով:
Չնայած անցած տարվա հունվար-հունիսի համեմատ վճարած մոտ 3․5 մլրդ դրամ ավելի հարկի «Գազպրոմ Հայաստան» ընկերությունն այս տարի չորրորդն է՝ 31․5 մլրդ դրամով:
«Գրանդ Տոբակո» ընկերությունը 2025 թ.-ի՝ 2-րդ հորիզոնականից իջնելով 5-րդը՝ վճարած 28․9 մլրդ դրամով:
6-րդ հորիզոնականում վճարած 22․2 մլրդ դրամով «Ամերիաբանկ»-ն է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է վճարել 750 մլն դրամ:
7-րդ տեղում «Դիջիթեյն»-ն («TotoGaming») է՝ վճարած 17․9 մլրդ դրամով:
8-րդում «Սոֆթ Կոնստրակտ»-ն է, որը նախորդ տարի զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը՝ պետական բյուջե վճարելով 17․5 մլրդ դրամ:
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը՝ նախորդ տարվա 12-րդ հորիզոնականից բարձրացել է 9-րդ-ը՝ վճարած 15․7 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա վճարած հարկերից մոտ 50 % ավել:
10-րդ հորիզոնականում «Իմվբամ» («Վալդբերիզ») ընկերությունն է՝ նախորդ տարվա 29-րդ հորիզոնականի փոխարեն՝ 2․5 անգամ ավել (13․9 մլրդ դրամ) վճարած հարկերով:
Հավելենք, որ հարկային մուտքերի աճի հիմնական մասը հարկային մարմին կատարված վճարումների հաշվին է, որ ավելացել է 120․5 մլրդ դրամով, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարի աճը մոտ 3․3 մլրդ դրամ է:
Պետականացված ՀԷՑ-ը նախորդ տարվա 18-րդ հորիզոնականից բարձրացել է 13-րդ, սակայն վճարել է ընդամենը 750 մլն դրամ ավել գումար:
Աղբյուր՝ panorama.am
