2013 թվականի սեպտեմբերի 28-ին հարուցված քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում հաստատվել է, որ ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներ ՀՀ-ում գործող բանկին փոխանցված 10 մլն 980 հզր եվրո գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, բանկի ղեկավարի և նրա տեղակալի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, շրջանառության մեջ են դրել կեղծ պայմանագրեր:
Այսպիսով, 2012 թվականի օգոստոսի 1-ին 1 մլն եվրոն փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից մեկի կողմից կառավարվող ընկերության հաշվին, իսկ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին մնացած 9 մլն 980 հզր եվրոն փոխանցվել է մեկ այլ ընկերության հաշվին:
2015 թվականի հունվարի 27-ին Վ.Մ.-ն, ինչպես նաև մյուս անձինք քրեական վարույթով ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում շուրջ 11 տարի հետախուզման մեջ գտնվող Վ․Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ում, իսկ 2026 թվականի հունիսի 18-ին արտահանձնվել է ՀՀ:
Նախաքննության ընթացքում Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:
Ծանուցում: հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, մինչև նրա մեղավորությունը ապացուցվի դատարանի կողմից:
Աղբյուր՝ panorama.am
