Wildberries-ը Հայաստանում գործարկել է առանձին հարթակ, որը նվիրված է անձնական տվյալների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին։ privacy.wildberries.am կայքում օգտատերերը կարող են պարզ և հասկանալի ձևով ծանոթանալ, թե ինչպես է ընկերությունը մշակում տվյալները Հայաստանում և ինչ սկզբունքներով է առաջնորդվում։
Հարթակում ներկայացված են նաև գործիքներ, որոնց միջոցով օգտատերերը կարող են վերահսկել անձնական տվյալների մշակման հետ կապված հարցերը։ Կայքում առկա են նաև կապի միջոցներ՝ Wildberries-ին դիմելու համար, եթե առաջանան հարցեր տվյալների մշակման կարգի վերաբերյալ։
Ընկերության հաղորդմամբ՝ ամբողջ տեղեկատվությունը կառուցակարգված է այնպես, որ անհրաժեշտ բաժինը հնարավոր լինի գտնել մի քանի քլիքով։ Նշվում է նաև, որ կայքում հրապարակված բովանդակությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործող օրենսդրության պահանջներին։
Տեղեկատվությունը հասանելի է հայերեն և ռուսերեն լեզուներով։ Հայաստանում Wildberries-ի ռեգիոնալ տնօրեն Դավիթ Միրզոյանի խոսքով՝ նոր կայքը պետք է օգնի օգտատերերին ավելի հեշտ կողմնորոշվել անձնական տվյալների մշակման թեմայում և անհրաժեշտության դեպքում արագ կապ հաստատել ընկերության հետ։
Wildberries-ը նշում է, որ ընկերությունը ոչ միայն մշտադիտարկում և արգելափակում է վնասաբեր կայքերն ու հավելվածները, այլև զարգացնում է կիբեռիրազեկվածության մշակույթը գործունեության բոլոր երկրներում։ Ավելի վաղ նմանատիպ հարթակներ արդեն գործարկվել էին Ղրղզստանում, Բելառուսում, Ռուսաստանում և Ուզբեկստանում։

Աղբյուր՝ b24.am
