Bankomat

S&P 500-ի ռիսկը կրկին ուշադրության կենտրոնում է, քանի որ տեխնոլոգիական բաժնետոմսերը թուլանում են

Լուրեր|2026/10/15 17:12
S&P 500-ի ռիսկը կրկին ուշադրության կենտրոնում է, քանի որ տեխնոլոգիական բաժնետոմսերը թուլանում են

Փորձագետները խորհուրդ են տալիս չհրաժարվել ինդեքսից, այլ գնահատել կենտրոնացվածության ռիսկը։

Join IC

CNBC-ի փոխանցմամբ՝ երկարաժամկետ ներդրողների համար S&P 500-ի նման հիմնական ներդրումների դեպքում ամենատարածված խորհուրդը շարունակում է նույնը մնալ՝ չշտապել քայլերի և պահպանել երկարաժամկետ մոտեցումը։ Սակայն վերջին տասնամյակում շուկայի աճը մեծապես պայմանավորվել է տեխնոլոգիական մի քանի խոշոր ընկերություններով, ինչի հետևանքով ինդեքսում կենտրոնացվածության ռիսկը զգալիորեն աճել է։

Այդ ֆոնին շատ վերլուծաբաններ ներդրողներին առաջարկել էին դիտարկել equal-weight S&P 500 ֆոնդերը, որտեղ յուրաքանչյուր ընկերության կշիռը հավասար է։ Բայց 2026 թվականին այս մոտեցումը չի արդարացրել սպասումները. օգոստոսին և սեպտեմբերին equal-weight տարբերակը գրանցել է 2022 թվականից ի վեր ամենաերկար կորուստների շարքը, իսկ սեպտեմբերին ինդեքսը նվազել է ավելի քան 4%։

Սակայն խնդիրը միայն արդյունքներից հետ մնալը չէ։ Goldman Sachs-ի վերջին վերլուծության համաձայն՝ շուկայի breadth-ը, այսինքն՝ ինդեքսի աճին մասնակցող բաժնետոմսերի լայնությունը, իջել է dotcom bubble-ից ի վեր ամենացածր մակարդակին։ The Kobeissi Letter-ի տվյալներով էլ՝ 2024 թվականի սկզբից 42 AI բաժնետոմսերից կազմված զամբյուղը ապահովել է S&P 500-ի գնային աճի 67%-ը։

DataTrek Research-ը այս շաբաթ նշել է, որ equal-weight S&P 500-ը գրեթե չորս տարի շարունակ ցանկացած մեկ տարվա հորիզոնում զիջել է շուկայական կապիտալացմամբ կշռված տարբերակին։ Միևնույն ժամանակ այդ իրավիճակը սովորական S&P 500-ը դարձրել է տեխնոլոգիական հատվածից «դրամատիկորեն գերկախված»։ Այժմ տեխնոլոգիական բաժնետոմսերը կազմում են equal-weight S&P 500-ի մոտ 16%-ը, մինչդեռ ստանդարտ ինդեքսում դրանց բաժինը շարունակում է մոտենալ 40%-ին։

TMX VettaFi-ի հետազոտությունների և խմբագրական բաժնի ղեկավար Todd Rosenbluth-ը խորհուրդ է տալիս հարցը չդիտարկել որպես ընտրություն միայն մեկ տարբերակի միջև։ Նրա խոսքով՝ ավելի տրամաբանական է պորտֆելում համադրել շուկայական կապիտալացմամբ կշռված ETF-երը և equal-weight տարբերակները, այլ ոչ թե ամբողջությամբ անցնել միայն մեկ մոտեցման։

Աղբյուր՝ www.cnbc.com

Տարածել

Կարդացեք նաեվ