Bankomat

IDBank-ը 35-ամյակը նշում է հաճախորդների հետ

Լուրեր|2026/10/15 16:06
IDBank-ը 35-ամյակը նշում է հաճախորդների հետ

Բանկը բոլոր մասնաճյուղերում կազմակերպել է տոնական ակցիաներ և նվերներ հաճախորդների համար։

IDBank-ը շարունակում է 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ տոնը կիսելով իր հաճախորդների հետ։ Օրվա ընթացքում բանկի բոլոր մասնաճյուղերում տոնական մթնոլորտ էր, իսկ գործարքների համար այցելած հաճախորդներին սպասում էին անակնկալներ և նվերներ։

Մասնաճյուղեր այցելած հաճախորդները հնարավորություն էին ստանում պտտելու հաջողության անիվը և շահելու թեմատիկ նվերներ։ Բանկում նշում են, որ իր գործունեության ամբողջ 35 տարվա ընթացքում հաճախորդները մշտապես եղել են IDBank-ի ուշադրության կենտրոնում։

IDBank-ի Մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Այվազյանի խոսքով՝ տարիների ընթացքում ծառայություններն ու տեխնոլոգիաները փոխվել են, սակայն բանկի նպատակը մնացել է նույնը՝ լինել հաճախորդների կողքին, հասկանալ նրանց կարիքները և առաջարկել ժամանակակից ու հարմարավետ բանկային լուծումներ։ Նա շնորհակալություն է հայտնել հաճախորդներին երկարամյա վստահության և IDBank-ն ընտրելու համար՝ նշելով, որ այդ վստահությունը բանկին մղում է շարունակել զարգանալ և կատարելագործվել։

Լրացուցիչ անակնկալ էր պատրաստվել նաև IDBank-ի «Բաղրամյան» մասնաճյուղում։ Այստեղ հաճախորդները, բացի տոնական նվերներից, հնարավորություն էին ստանում շահելու Արա Թադևոսյանի «Վերևից վար՝ Բաղրամյան» գրքի հեղինակի կողմից ստորագրված օրինակ։

Արա Թադևոսյանն ասել է, որ տարիներ շարունակ համագործակցում է IDBank-ի հետ տարբեր նախաձեռնությունների շրջանակում, իսկ գրքի հրատարակումից հետո առաջացել է «Բաղրամյան» մասնաճյուղի հաճախորդների համար հատուկ անակնկալ կազմակերպելու գաղափարը։ Նրա խոսքով՝ գրքում հավաքված են Բաղրամյան պողոտայի մասին հիշողություններ ու պատմություններ, որոնք կարող են հատկապես հետաքրքրել այդ հատվածում բնակվող հաճախորդներին։

IDBank-ը նշում է, որ հոբելյանական միջոցառումների շրջանակում շարունակում է հատուկ նվերներով զարմացնել ինչպես Երևանին, այնպես էլ իր հաճախորդներին։

Աղբյուր՝ en.b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ