Bankomat

IDBank-ը 35-ամյակը նշում է հաճախորդների հետ

Լուրեր|2026/10/15 16:02
IDBank-ը 35-ամյակը նշում է հաճախորդների հետ

Բանկը բոլոր մասնաճյուղերում կազմակերպել է տոնական ակցիաներ, անակնկալներ և նվերներ։

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը և այս անգամ տոնական օրը կազմակերպել է իր հաճախորդների համար։ Բանկի հաղորդմամբ՝ բոլոր մասնաճյուղերում ողջ օրվա ընթացքում հաճախորդներին սպասարկել են տոնական մթնոլորտում՝ անակնկալներով ու նվերներով։

Մասնաճյուղեր այցելած հաճախորդները հերթական գործարքի ընթացքում կարողացել են մասնակցել թեմատիկ նվերների խաղարկությանը՝ պտտելով հաջողության անիվը։ Բանկը նշում է, որ իր 35-ամյա գործունեության ընթացքում ուշադրության կենտրոնում մշտապես պահել է հաճախորդին։

IDBank-ի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Տիգրան Այվազյանի խոսքով՝ տարիների ընթացքում փոխվել են ծառայությունները և զարգացել են տեխնոլոգիաները, սակայն անփոփոխ է մնացել բանկի նպատակը՝ լինել հաճախորդների կողքին, հասկանալ նրանց կարիքները և առաջարկել ժամանակակից ու հարմարավետ բանկային լուծումներ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել հաճախորդներին տարիների վստահության և IDBank-ն ընտրելու համար։

Առանձին անակնկալ է եղել բանկի «Բաղրամյան» մասնաճյուղում։ Այստեղ հաճախորդները, բացի տոնական նվերներից, հնարավորություն են ունեցել շահելու նաև Արա Թադևոսյանի «Բաղրամյանով վերև-ներքև» գիրքը՝ հեղինակի մակագրությամբ։

Գրքի հեղինակ Արա Թադևոսյանը նշել է, որ IDBank-ի հետ երկար տարիների համագործակցության շրջանակում որոշվել է նման նախաձեռնություն իրականացնել հենց Բաղրամյան պողոտայի մասնաճյուղում, որը, նրա խոսքով, հավանաբար Հայաստանի ամենահին բանկային մասնաճյուղերից մեկն է։ Նա ասել է, որ գրքում ներկայացրել է Բաղրամյանի հետ կապված իր հիշողություններն ու պատմությունները, որոնք կարող են մոտ լինել այդ տարածքում բնակվող հաճախորդներին։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ