«Գլոբալ Կրեդիտ»-ի, «Իդրամ», «Թելսել», «Իզիփեյ», «ՖասթՇիֆթ» և «Յուփեյ» ընկերությունների համագործակցության արդյունքում, այսուհետ վերջիններիս հաշիվը հնարավոր կլինի համալրել «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ից ստացած վարկի միջոցով:
«Գլոբալ Կրեդիտի» նոր ծառայության շնորհիվ՝ «Իդրամ»-ի, «ՖասթՇիֆթ»֊ի, «Թելսել»-ի, «Իզիփեյ»-ի և «Յուփեյ»-ի օգտատերերը կարող են դիմել և վայրկյանների ընթացքում վարկ ստանալ իրենց հաշվին օրվա ցանկացած պահի ցանկացած վայրից:
Վարկի տրամադրման որոշումը կայացնում է «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ն՝ ԱՔՌԱ վարկային բյուրո ուղարկվող հարցման միջոցով (վարկի ստացման վերաբերյալ որոշումը հիմնվում է Հաճախորդի վարկային պատմության և համապատասխան դրամապանակում բավարար ժամանակահատված հաճախորդ լինելու փաստի վրա):
Վարկի տրամադրման հաստատումը ստանալուց և պայմանագիրն առցանց կնքելուց հետո գումարն անմիջապես փոխանցվում է համապատասխան դրամապանակի հաշվին:
Աղբյուր՝ globalcredit.am
