Հայաստան Վրաստանում՝ Եվրոպա գնացող կոնյակի որակի ստուգումներ, Հայաստանում՝ արտահանման նոր կանոններ: Բեռնափոխադրող Ալեքսանը, ով հայկական կոնյակը Լեհաստան է տանում, հարցնում է՝ եթե դեպի Եվրոպա արտահանման ճանապարհները բաց են, ինչու է Վրաստանը իր սահմանով անցնող ապրանքն ուղարկում Գեզիի մաքսակետ՝ լաբորատոր ստուգման: Նա ասում է, որ այդ խոչընդոտի պատճառով երկու օր կորցրել է Վրաստանում և ուշացել նավից, որով պետք է Լեհաստան հասներ:
Ալեքսանն նշում է, որ Վրաստանի «Գեզի» մաքսային տերմինալում շուրջ մեկ տասնյակ հայկական բեռնատար է տեսել, որոնք նույն խնդրին էին բախվել: Վրացի մաքսավորները նախորդ տարի էլ դեպի Ռուսաստան գնացող հայկական ալկոհոլային խմիչքն էին իրենց սահմանին շաբաթներով ստուգում:
Արտահանողները դժգոհում են, որ այդ ձգձգվող ստուգումների պատճառով խախտվել են գործընկերների հետ պայմանավորվածությունները, ու իրենք զգալի վնասներ են կրել:
Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք Հայաստանից չեն կարող 5 կգ-ից ավելի միրգ, բանջարեղեն և այլ բուսական արտադրանք դուրս հանել: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է, որ նպատակն արտահանվող ապրանքի հետագծելիության ապահովումն է:
Աղբյուր՝ www.azatutyun.am
