Bankomat

Խաղաղության խաչմերուկի տնտեսական հնարավորությունները

Լուրեր | 2026/09/01 04:01

Խաղաղության խաչմերուկի տնտեսական հնարավորությունները

Ներկայացվել են Հայաստանի արտահանման ռազմավարության հիմնական դրույթները

Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկումների ընթացքում «Modex» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը ներկայացրել է ՀՀ արտահանման ռազմավարությունը: Նա անդրադարձել է Հայաստանի արտահանման ներկայիս կառուցվածքին, արտահանման ներուժի զարգացման հնարավորություններին, ինչպես նաև հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարներին:

Բանախոսությանը հաջորդել է մտքերի փոխանակում, որտեղ քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված հիմնական մոտեցումները և այդ համատեքստում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր քայլերը:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ