Bankomat

Վրաստանը կսահմանի սահմանափակումներ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող իրանական ավիաընկերությունների համար

Լուրեր|2026/09/13 18:01
Վրաստանը կսահմանի սահմանափակումներ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող իրանական ավիաընկերությունների համար

Թբիլիսին հայտարարել է, որ ավիացիայի ոլորտում ևս կպահպանի միջազգային պատժամիջոցների ռեժիմը։

Վրաստանը սահմանափակումներ կկիրառի այն իրանական ավիաընկերությունների նկատմամբ, որոնք ներառվել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում։ Այդ մասին հայտնել են Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունից։

Գործակալության տվյալներով՝ երկիրը կշարունակի ամբողջությամբ պահպանել միջազգային պատժամիջոցների ռեժիմը, այդ թվում՝ ավիացիայի ոլորտում։

ԱՄՆ-ը սեպտեմբերի 8-ին պատժամիջոցներ էր սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի 27 ավիաընկերությունների նկատմամբ՝ պնդելով, որ Իրանի իշխանությունները այդ ոլորտն օգտագործում են զենքի, անձնակազմի և անօրինական բեռների տեղափոխման համար։

Վրաստանի ավիացիոն իշխանությունների տեղեկությամբ՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված մի շարք ավիաընկերություններ ներկայումս թռիչքներ են իրականացնում Վրաստանի և Իրանի միջև։ Թբիլիսին հայտարարել է, որ դրանց գործունեության նկատմամբ կկիրառվեն համապատասխան սահմանափակումներ։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ