Bankomat

Գուտերեշը մեկնաբանել է COP17-ի կազմակերպման ծախսերի շուրջ կոռուպցիոն ռիսկերի հարցը

Լուրեր|2026/10/16 04:02
Գուտերեշը մեկնաբանել է COP17-ի կազմակերպման ծախսերի շուրջ կոռուպցիոն ռիսկերի հարցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և շրջակա միջավայրի նախարարը հայտարարել են, որ գնումները կազմակերպվել են թափանցիկ ընթացակարգերով։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ COP17-ի կազմակերպման գործընթացում կոռուպցիայի առկայության վերաբերյալ բավարար հիմքեր չեն տեսնում։ Նա այս մասին ասել է COP17-ից առաջ կայացած ասուլիսում՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր ՀՀ Ազգային ժողովում հնչած մտահոգություններին՝ գագաթնաժողովի բյուջեի հնարավոր չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի շուրջ։

Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորները խոսել էին լուրջ կոռուպցիոն ռիսկերի մասին, իսկ ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը պատասխանել էր, որ գնումներն իրականացվել են բացառապես ՄԱԿ-ի չափանիշներով։ Գուտերեշը նշել է, որ մասնակցել է բազմաթիվ COP գագաթնաժողովների և, իր խոսքով, նախկինում ստացել է այս տարվա տարբերանշանից շատ ավելի թանկարժեք ու ճոխ նվերներ։

«Ավելի թանկարժեք, ճոխ բաներ եմ ստացել, քան այս նշանն է», — ասել է նա՝ անդրադառնալով նաև այդ թեմայով հնչած քննադատությանը։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն էլ հայտարարել է, որ ուսումնասիրվել է տարբեր երկրների կազմակերպչական փորձը, և, իր գնահատմամբ, Հայաստանը գնումների ընթացակարգը կազմակերպել է առավելագույնս թափանցիկ։ Նրա խոսքով՝ հենց այդ թափանցիկության պատճառով երբեմն դժգոհություններ են ստացվում, քանի որ համակարգը դանդաղեցնում է գնումների ընթացքը։

Նախարարը հավելել է, որ հնարավորինս կարճ ժամկետում փորձ է արվել ապահովել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի Երևանը պատշաճ կերպով ընդունի միջազգային հյուրերին, երկրների ղեկավարներին և տասնյակ հազարավոր մասնակիցների, որոնք ժամանել են Հայաստան COP17-ի շրջանակում։

Աղբյուր՝ tert.am

Տարածել

Կարդացեք նաեվ