Bankomat

Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Սարգիս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը

Լուրեր | 2026/07/07 17:03

Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Սարգիս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը

Լոռու մարզի գյուղ Օձունում իրականացված ստուգումների արդյունքում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում ՀՀ Լոռու մարզի գյուղ Օձուն 5, 71 հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ՍԱՐԳԻՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

«Ստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակյանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության»,- նշված է հաղորդգրությունում։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ