Bankomat

Վենեսուելան ԱՄՀ-ից ստացել է 346 մլն դոլարի արգելափակված ակտիվների հասանելիություն

Լուրեր | 2026/07/20 14:30

Վենեսուելան ԱՄՀ-ից ստացել է 346 մլն դոլարի արգելափակված ակտիվների հասանելիություն

Վենեսուելան օգտագործելու է միջոցները երկրաշարժերից հետո վերականգնման համար

Վենեսուելայի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ երկիրը ստացել է 346 մլն դոլարի իր ակտիվների հասանելիությունը, որոնք պահվում էին Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ)։ Ռոդրիգեսի խոսքով՝ այդ միջոցները կուղղվեն ավերիչ երկրաշարժերից հետո երկրի վերականգնմանը:

Ռոդրիգեսի հայտարարության համաձայն՝ հատկացված միջոցները նախատեսված են տուժած ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու, նրանց բնակարանով ապահովելու, ինչպես նաև ենթակառուցվածքների և պետական առանցքային ծառայությունների աշխատանքը վերականգնելու համար:

Ավելի վաղ Դելսի Ռոդրիգեսը հայտնել էր Վենեսուելայի վերականգնման հիմնադրամ ստեղծելու մտադրության մասին՝ օգտագործելով ԱՄՀ-ում արգելափակված միջոցները։ Մի քանի տարի առաջ հիմնադրամը սահմանափակել էր երկրի հասանելիությունը 5 մլրդ դոլարի, որոնց նկատմամբ այն կարող էր հավակնել Փոխառության հատուկ իրավունքների շրջանակում:

Հունիսի վերջին Վենեսուելայում մեկ րոպեից պակաս ընդմիջումով տեղի էին ունեցել 7.2 և 7.5 մագնիտուդով երկու երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով գրանցվել էին բնակելի շենքերի և ենթակառուցվածքային բազմաթիվ օբյեկտների ավերածություններ:

Ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 5 069-ի, ևս 16 740 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ժամանակավոր ճամբարներում տեղավորվել է ավելի քան 21 հազար բնակիչ:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ