ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են Բիշքեկի հռչակագիրը, որը ընդունվել է ՇՀԿ-ի 25-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև գրեթե երեք տասնյակ այլ փաստաթղթեր:
Հռչակագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում, նշվում է, որ ՇՀԿ անդամ պետությունները աջակցում են Իրանի ինքնիշխանությանը և կողմ են հակամարտությունների կարգավորման դիվանագիտական մեթոդներին:
Բացի այդ, ստորագրվել են 27 այլ փաստաթղթեր, այդ թվում՝ ՇՀԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների հակազդման կենտրոնի կանոնակարգը, ինչպես նաև 2026-2030 թվականների գործողությունների պլանը նավահանգիստների և լոգիստիկ կենտրոնների զարգացման համար:
Այնուհետև ստորագրվել են նաև միջուկային և ֆիզիկական անվտանգության ամրապնդման վերաբերյալ հռչակագրեր, էներգետիկ համակարգերում փոխգործակցության զարգացման մասին հայտարարություններ, ինչպես նաև «Կանաչ տեխնոլոգիական միջանցքի» ստեղծման շուրջ համագործակցության ծրագիր:
ՇՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթերի թվում են նաև կազմակերպության 2002 թվականի խարտիայում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:
Աղբյուր՝ www.1in.am
