Ուշադրություն
- Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
- Հիփոթեքային վարկերի դեպքում Դուք իրավունք ունեք ժամկետից շուտ իրականացնել վարկի մասնակի կամ ամբողջական մարում, որի դեպքում Բանկի կողմից տույժեր չեն կիրառվում:
- Վարկի մարման ժամանակացույցը խախտելու դեպքում վարկի ժամկետանց մասի վրա կարող է կիրառվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը, որը ամրագրվում է վարկային պայմանագրով։
- Դուք իրավունք ունեք նախքան վարկային պայմանագիր կնքելը ծանոթանալ պայմանագրի նախագծի հետ։
- Վարկ ստանալու համար դիմելիս, Ձեզ կտրվի սպառողական վարկի անհատական պայմանների թերթիկ, որտեղ կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
- Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում (www.cba.am).
- Արտարժույթով տրամադրվող վարկերի գծով արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
- Բանկը Ձեզ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում Ձեր նախընտրած հաղորդակցման եղանակով 30-օրյա պարբերականությամբ կտրամադրի վարկի վերաբերյալ քաղվածք:
- Պայմանագրի գործողության ընթացքում բողոքներ ունենալու դեպքում կարող եք դրանք ներկայացնել Բանկին:
- Վարկային պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կազդի Ձեր վարկային պատմության վրա:
- Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է:
- Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում դուք կարող եք զրկվել անշարժ գույքի նկատմամբ ձեր իրավունքներից:
Կարևոր տեղեկատվություն վարկային պատմության վերաբերյալ
Վարկային պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կազդի Ձեր Վարկային պատմության վրա:
- ԻՆչ է վարկային պատմությունը
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունն է:
- Որոնք են վարկային պատմության ձևավորման աղբյուրները
Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները:
- ԻՆչ է վարկային բյուրոն
Վարկային բյուրոն իրականացնում է ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկության հավաքագրում:
- Ինչ է վարկային զեկույցը
Վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկություն:
- Որքան ժամանակ է պահպանվում վարկային պատմությունը
Համաձայն ՀՀ օրենքի, վարկային տեղեկությունները պետք է պահպանվեն վերջին 5 տարիներից:
- Ինչպես բարելավել վարկային պատմությունը
Անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունները:
- Ուր դիմել եթե վարկային պատմությունը սխալ է
Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով կարող է տեղեկացնել վարկային բյուրոյին:
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման չափանիշները
Դրական որոշման կայացման չափանիշները`
- Վարկի համար ընդունելի գրավադրվող գույքը և երաշխավորությունները:
- Մշտական բնակության վայրը:
- Կայուն եկամտի աղբյուրը:
- Դրական կամ չեզոք վարկային պատմությունը:
- Արժանահավատ և լիարժեք փաստաթղթեր:
Բացասական որոշման կայացման չափանիշները`
- Ոչ արժանահավատ փաստաթղթերը:
- Բացասական վարկային պատմությունը:
- Եկամտի աղբյուրի ռիսկայնությունը:
- Գրավի պայմանագրի կամ երաշխավորության համաձայնագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը:
Աղբյուր՝ www.evoca.am
