Լոռու մարզի դատախազությունում Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտ դրանք օգտագործում է պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում միջնորդագիր է ուղարկվել Վանաձորի համայնքապետարան՝ վերոնշյալ 22 սուբյեկտի հետ կնքված վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը խզելու նպատակով:
Միջնորդագրի արդյունքում 2026 թվականի հունիսի 4-ին դադարեցվել է այգու տարածքում՝ Կ. Դեմիրճյան փողոց 25-1/2 հասցեում գտնվող 405 քմ մակերեսով, 4 միլիոն 208 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս մեկ հողամասի նկատմամբ իրավաբանական անձի վարձակալության իրավունքը. հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը:
Աղբյուր՝ armtimes.com
