Bankomat

Ucom-ն ու FPWC-ն ներկայացրել են բնապահպանական համատեղ ծրագրերը

Լուրեր|2026/09/29 16:07
Ucom-ն ու FPWC-ն ներկայացրել են բնապահպանական համատեղ ծրագրերը

Գործընկերությունը միավորում է կապը, տեխնոլոգիաներն ու բնության պահպանությունը Հայաստանում։

Տեխնոլոգիաները` հանուն բնապահպանության. Ucom-ն ու FPWC-ն ներկայացրել են համատեղ իրականացվող աշխատանքները

Ucom-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ներկայացրել են համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք միտված են բնապահպանական խնդիրների լուծմանը տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ։ Ընկերությունը նշում է, որ կապն ու թվային լուծումները կարող են գործնական դեր ունենալ բնության պահպանության գործում։

Հեռահաղորդակցության օպերատորի աջակցությամբ կիրառվում են հեռավար մոնիթորինգային համակարգեր, ջերմատեսիլ տեսախցիկներ, արևային էներգիայով աշխատող ինքնավար լուծումներ և արհեստական բանականության տեխնոլոգիաներ։ Այս գործիքները օգտագործվում են պահպանվող տարածքներում և վայրի բնության դիտարկման աշխատանքներում։

Ucom-ի և FPWC-ի համագործակցությունը շարունակվում է արդեն տարիներ։ Այդ ընթացքում մեկնարկել և զարգացել են անտառավերականգնման ու ծառատունկի, վայրի բնության մոնիթորինգի, ինչպես նաև մարդու և վայրի բնության միջև հակամարտությունների նվազեցման նախաձեռնություններ։

Կողմերը նաև ընդգծում են տեխնոլոգիական լուծումների ներդրումը պահպանվող տարածքներում։ Նպատակն է բարձրացնել վերահսկողության արդյունավետությունը և աջակցել բնապահպանական ծրագրերի ավելի կայուն կառավարմանը Հայաստանում։

Ucom-ը կանաչ նախաձեռնություններ է իրականացնում նաև կրթության և նորարարությունների ուղղությամբ։ Ընկերությունը գործարկել է GreenGo և GreenPlus կանաչ սակագնային փաթեթները, որոնց ակտիվացումներից ստացվող միջոցների մի մասն ուղղվում է բնապահպանական ծրագրերին, իսկ Ucom-ն իր կողմից ավելացնում է այդ աջակցությունը։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ