Bankomat

Ucom-ը չափել է իր գործունեության շրջակա միջավայրի ազդեցությունը

Լուրեր|2026/10/08 11:33
Ucom-ը չափել է իր գործունեության շրջակա միջավայրի ազդեցությունը

Ընկերությունը հաշվարկել է գլխամասային գրասենյակի ջերմոցային գազերի արտանետումները և կազմել կրճատման ճանապարհային քարտեզ մինչև 2036 թվականը։

Ucom Measures the Environmental Impact of Its Operations

Ucom-ը գնահատել է իր գլխամասային գրասենյակի գործունեության հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները՝ ստեղծելով բազա հետագա կառավարման և կրճատման քայլերի համար։ Ընկերության հաղորդմամբ՝ գնահատումն իրականացվել է միջազգային ճանաչում ունեցող մեթոդաբանություններով, այդ թվում՝ GHG Protocol-ով և ISO 14064-1:2018 ստանդարտով։

Ուսումնասիրությունը վերլուծել է Ucom-ի գլխամասային գրասենյակի աշխատանքից առաջացող արտանետումների հիմնական աղբյուրները։ Սա, ըստ ընկերության, հնարավորություն է տվել հասկանալ, թե որ ուղղություններով հետագա միջոցառումները կարող են առավել մեծ ազդեցություն ունենալ։

Գործընթացում ներգրավված են եղել նաև Ucom-ի աշխատակիցները, ինչը օգնել է ավելի ամբողջական պատկերացում կազմել ընկերության գործունեության հետ կապված որոշ անուղղակի արտանետումների վերաբերյալ։

«Ucom-ի համար բնապահպանական պատասխանատվությունը մեր երկարաժամկետ զարգացման կարևոր մասն է։ Մենք կարևորում ենք ոչ միայն առանձին նախաձեռնությունների իրականացումը, այլև մեր գործունեության ազդեցությունը հասկանալն ու ավելի պատասխանատու որոշումներ կայացնելը։ Այս գնահատումը ևս մեկ գործիք է, որը կօգնի այդ աշխատանքը դարձնել ավելի հետևողական և չափելի»,- ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ralph Yirikian-ը։

Գնահատման արդյունքներով ընկերությունը մշակել է մինչև 2036 թվականը գործող ճանապարհային քարտեզ։ Այն ներառում է էներգաարդյունավետության բարձրացման, շենքի ջեռուցման համակարգերի օպտիմալացման, ընկերության ավտոպարկի և աշխատակիցների տեղաշարժերի հետ կապված արտանետումների նվազեցման, ինչպես նաև այլ համապատասխան ուղղություններով միջոցառումներ։

Ucom-ը նշում է, որ ճանապարհային քարտեզը նախատեսվում է վերանայել ամեն տարի՝ արդյունքներն ու առաջնահերթությունները գնահատելու և անհրաժեշտության դեպքում հաջորդ քայլերը ճշգրտելու համար։ Հետագա փուլերում ընկերությունը մտադիր է աստիճանաբար ընդլայնել գնահատման շրջանակը՝ ներառելով նաև տվյալների կենտրոնները, ցանցային ենթակառուցվածքը և մասնաճյուղերը։

Աղբյուր՝ en.b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ