Bankomat

Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում

Լուրեր | 2026/07/20 03:00

Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները պետք է Իրանի հարցը ներառեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում: ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագիծ, որը նախկինում առաջ էր մղել հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Նրա մահից հետո նախաձեռնությունը Կոնգրեսի վերին պալատ է ներկայացրել դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը։ Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ Ռուսաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի, ռուսական բանկերի՝ ներառյալ Ռուսաստանի Կենտրոնական բանկի, «Սբերբանկ»-ի, ՎՏԲ-ի և «Գազպրոմբանկ»-ի, ինչպես նաև պաշտպանական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտների ձեռնարկությունների նկատմամբ։ Նախագծով առաջարկվում է սահմանափակումները տարածել նաև ռուսական նավթ, գազ, ածուխ, ուրան և պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքներ տեղափոխող նավերի, ինչպես նաև օտարերկրյա այն քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ, որոնք մատակարարումներ են իրականացնում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ