2024 թվականին Telcell ընկերությունը հաջողությամբ իրականացրել է իր բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումը:
- Տեղաբաշխման ժամանակահատվածը՝ 2024 թ. սեպտեմբերի 18 - նոյեմբերի 30:
- Բաժնետոմսերի թողարկող՝ «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ:
- Տեղաբաշխող՝ «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ:
- Արժեթղթերի տեսակը՝ սովորական (հասարակ) բաժնետոմս:
- Արժեթղթերի քանակը՝ 3,850,000 հատ:
- Արժեթղթերի տեղաբաշխման արժեքը՝ 400 ՀՀ դրամ:
- Ընդհանուր ծավալը՝ 1,540,000,000 ՀՀ դրամ:
- Մեկ ներդրողի համար ներդրման սահմանաչափերը՝ > 10 հատ < 500,000 հատ:
Ներդրողները կարող են ձեռք բերել ազդագրի տպագիր տարբերակը «Թել-Սել» ԲԲԸ գլխամասային գրասենյակում:
Աղբյուր՝ telcell.am
