Bankomat

Team Telecom Armenia-ն դարձել է Tour of Armenia-ի տեխնոլոգիական գործընկերը

Լուրեր|2026/09/11 15:53
Team Telecom Armenia-ն դարձել է Tour of Armenia-ի տեխնոլոգիական գործընկերը

Հայաստանում առաջին միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին մասնակցում է շուրջ 300 մարզիկ։

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է։ Մրցաշարին մասնակցում են 16 պրոֆեսիոնալ թիմեր աշխարհի տարբեր երկրներից։

Մրցաշարը բաղկացած է չորս մրցափուլից։ Դրանց ընթացքում շուրջ 300 մասնակիցներ անցնում են ընդհանուր 568 կմ ճանապարհ՝ հաղթահարելով մոտ 5300 մետր վերելք։ Երթուղիներն անցնում են Հայաստանի տարբեր մարզերով և ճանապարհներով, իսկ եզրափակիչ փուլը նախատեսված է Երևանում։

Կազմակերպիչների գնահատմամբ՝ Tour of Armenia-ը կարևոր իրադարձություն է Հայաստանի մարզական կյանքի համար, քանի որ երկիրը առաջին անգամ հյուրընկալում է այս մակարդակի պրոֆեսիոնալ հեծանվային մրցաշար։ Նախաձեռնությունը դիտվում է նաև որպես հնարավորություն՝ խթանելու հայկական հեծանվասպորտի զարգացումը, ընդլայնելու տեղացի մարզիկների միջազգային փորձը և Հայաստանը ներկայացնելու որպես սպորտային ու զբոսաշրջային ուղղություն։ Մրցաշարի միջազգային հեռարձակումը կօգնի տարբեր երկրներում հեծանվասպորտի սիրահարներին հետևել մրցումներին և միաժամանակ բացահայտել Հայաստանը։

Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանի խոսքով՝ նման մասշտաբի միջոցառումների անցկացումը այսօր հնարավոր չէ պատկերացնել առանց հուսալի կապի և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների։ Նա նշել է, որ Tour of Armenia-ն կարևոր է Հայաստանի համար ոչ միայն սպորտային, այլև միջազգային տեսանելիության առումով, և ընկերությունը պատրաստ է իր հնարավորություններով նպաստել մրցաշարի բարձր մակարդակով անցկացմանը։ Նրա խոսքով՝ Team-ի համար կարևոր է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք Հայաստանը կապում են միջազգային հարթակների հետ և նոր հնարավորություններ ստեղծում երկրի, սպորտի և հասարակության զարգացման համար։

Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանն էլ ընդգծել է, որ նման միջազգային մրցաշարի կազմակերպումը շատ ավելին է, քան մրցութային չորս օրերի անցկացումը։ Նրա խոսքով՝ Tour of Armenia-ն բացառիկ հնարավորություն է միջազգային հարթակում ներկայացնելու Հայաստանը՝ իր հարուստ բնությամբ, պատմամշակութային ժառանգությամբ և զբոսաշրջային ներուժով։ Նա նաև կարևորել է վստահելի տեխնոլոգիական ենթակառուցվածքի և աջակցության դերը՝ այս ամենը աշխարհին պատշաճ և անխափան ներկայացնելու համար։

Ընկերությունը նշում է, որ որպես ազգային օպերատոր շարունակելու է մասնակցել այն նախաձեռնություններին, որոնք միտված են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային հարթակներում հայկական ներուժի ներկայացմանը։

Տելեկոմ Հայաստան ԲԲԸ-ն, որը գործում է Team Telecom Armenia ապրանքանիշով, հայկական ընկերություն է և առաջատար դիրքեր ունի հեռահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Լինելով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը մատուցում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ անհատ և կորպորատիվ բաժանորդներին։

Ընկերության հայտարարությամբ՝ իր նպատակն է Հայաստանի բոլոր բնակիչներին ապահովել բարձրորակ հեռահաղորդակցության ծառայություններով։ Այդ նպատակով այն շարունակաբար արդիականացնում և վերազինում է բջջային ու ֆիքսված ցանցերը, ինչպես նաև գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ