Վճարովի բովանդակություն
Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է։ Մրցաշարին մասնակցում է 16 պրոֆեսիոնալ թիմ աշխարհի տարբեր երկրներից։
Մրցումները կազմված են չորս փուլից։ Դրանց ընթացքում շուրջ 300 մասնակից պետք է անցնի ընդհանուր 568 կմ՝ հաղթահարելով մոտ 5300 մետր վերելք։ Երթուղիները անցնում են Հայաստանի տարբեր մարզերով և ճանապարհներով, իսկ եզրափակիչ փուլը նախատեսված է Երևանում։
Կազմակերպիչների գնահատմամբ՝ Tour of Armenia-ն նշանակալի իրադարձություն է Հայաստանի մարզական կյանքի համար, քանի որ սա առաջին դեպքն է, երբ երկիրը հյուրընկալում է միջազգային մակարդակի պրոֆեսիոնալ հեծանվային մրցաշար։ Նախաձեռնությունը դիտվում է նաև որպես հնարավորություն՝ զարգացնելու հայկական հեծանվային սպորտը, ընդլայնելու տեղացի մարզիկների միջազգային փորձը և Հայաստանը ներկայացնելու որպես սպորտային ուղղություն։ Մրցաշարի միջազգային հեռարձակումը հնարավորություն կտա տարբեր երկրներում հեծանվասպորտի սիրահարներին հետևել մրցմանը և միաժամանակ բացահայտել Հայաստանը։

Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանի խոսքով՝ նման մասշտաբի միջոցառումների անցկացումն այսօր հնարավոր չէ պատկերացնել առանց հուսալի կապի և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների։ Նա նշել է, որ Tour of Armenia-ն Հայաստանի համար կարևոր է ոչ միայն սպորտային, այլև միջազգային տեսանելիության առումով, և ընկերությունը պատրաստ է իր կարողություններով նպաստել մրցաշարի բարձր մակարդակով անցկացմանը։
Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանն էլ ընդգծել է, որ նման միջազգային մրցաշարի կազմակերպումը շատ ավելին է, քան չորս մրցութային օրերի անցկացումը։ Նրա խոսքով՝ Tour of Armenia-ն հնարավորություն է միջազգային հարթակում ներկայացնելու Հայաստանը՝ իր բնությամբ, պատմամշակութային ժառանգությամբ և զբոսաշրջային ներուժով, իսկ դրա համար կարևոր են նաև վստահելի տեխնոլոգիական ենթակառուցվածքներն ու աջակցությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ Team Telecom Armenia-ն, որպես ազգային օպերատոր, շարունակելու է մասնակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և հայկական ներուժի ներկայացմանը միջազգային հարթակներում։
Տելեկոմ Հայաստան ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Որպես Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ՝ ընկերությունն ունի ոլորտում ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը անհատ և կորպորատիվ բաժանորդներին տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետ, թվային հեռուստատեսություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։
Ընկերության նպատակը Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելն է։ Այդ նպատակով Team Telecom Armenia-ն շարունակաբար արդիականացնում և վերազինում է բջջային ու ֆիքսված ցանցերը, ինչպես նաև գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։
Աղբյուր՝ hetq.am
