Bankomat

Տբիլիսիում քննարկումներ են անցկացվել Հայաստանից Վրաստան արտահանման խթանման վերաբերյալ

Լուրեր | 2026/07/17 16:02

Տբիլիսիում քննարկումներ են անցկացվել Հայաստանից Վրաստան արտահանման խթանման վերաբերյալ

Հայաստանի սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Վրաստան

Տբիլիսիում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում, որի նպատակն էր խթանել Հայաստանի սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի, բնական հանքային ջրերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև այլ սննդամթերքի արտահանումը Վրաստան:

Հանդիպմանը մասնակցեցին Վրաստանի խոշորագույն մատակարարների և ներկրողների ղեկավարները, այդ թվում՝ Ori nabiji, Carrefour, Agrohub, Ambari, Armenia, Daily Group, Goodwill, Nikora, Smart Retail, Viva, Zgapari, ինչպես նաև Վրաստանի «Մատակարարների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Սոփիո Կաշակաշվիլին:

Հայաստանի դեսպան Վրաստանում Աշոտ Սմբատյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակն է ձևավորել արդյունավետ մասնագիտական հարթակ համագործակցության ընդլայնման համար, ներկայացնել առկա հնարավորությունները և հաստատել նոր գործարար կապեր:

Հանդիպման ընթացքում ցուցադրվեցին առաջարկություններ հայկական արտահանող-արտադրող ընկերություններից, արտահանման համար պատրաստված արտադրանքի ցանկը, ինչպես նաև հայկական լոգիստիկ ընկերությունների տվյալները:

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ