Bankomat

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը տարեվերջին կհեռանա կառավարությունից

Լուրեր|2026/10/05 08:00
Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը տարեվերջին կհեռանա կառավարությունից

Շվեյցարիայի նախագահը և էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ պաշտոնը կթողնի դեկտեմբերի վերջին։

Շվեյցարիայի նախագահ և էկոնոմիկայի նախարար Գի Պարմելենը հայտարարել է, որ այս տարվա վերջին կհեռանա կառավարությունից։ Նա այդ մասին ասել է Բեռնում կայացած ասուլիսի ընթացքում։

Պարմելենի խոսքով՝ Ֆեդերալ Խորհրդում տասնմեկ տարի աշխատելուց հետո ժամանակն է ճանապարհ տալ նոր ուժերին։

Նա պաշտոնը կթողնի դեկտեմբերի վերջին, երբ կլրանա նրա պաշտոնավարման ժամկետը։

Միաժամանակ շրջանառվում են նաև վարկածներ, թե նախագահի հրաժարականը կարող է կապված լինել նրա առողջական վիճակի հետ։

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ